News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը


Վերակենդանացման բաժանմունքում գտնվող սպան հոգեբանական ծանր վիճակում է գտնվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Ինքս բազմիցս եղել եմ դիրքերում, կան լավ կահավորված դիրքեր, որոնք ավելի շատ ցուցադրական են, եւ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այս պահին մի քիչ նպատակահարմար չէ բարձրաձայնել: Այդ խնդիրներից որոշների մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնում ենք, սակայն մեծ մասի մասին առանձին զրույցներում ենք մատնանշում, քանի որ հակառակ պարագայում թշնամին էլ է  տեղեկանալու դրանց մասին։

Այս իշխանությունները մատը մատին չեն տալիս այդ խնդիրները լուծելու համար ։ Ասում ենք՝ խնդիրների մասին, մատնանշում, բայց  իրենք ոչ ադեկվատ են  վերաբերվում դրանց։ Քաղաքական հարց չէ, մեր երեխաներն են, բանակը մեր բոլորինն է։ Այդ խնդիրներին պետք է վերաբերել ադեկվատ, այդ խնդիրների գոնե որոշ մասն արդեն լուծած պետք է լինեին»,- ասաց ընդդիմադիր նա՝ որպես օրինակ բերելով այն, որ այդ Ազատ գյուղի զորամասում զինվորներից մեկի ծնողն է գնացել էլեկտրականություն քաշել:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, աբսուրդ է, որ հիմա խոսում են ինչ-որ բարեփոխումների մասին՝ տարրական պայմաններ չստեղծելով զինծառայողների համար. «Ամենօրյա շփման մեջ եմ այդ կառույցում ծառայություն իրականացնող մարդկանց հետ, հավատացեք՝ բանակն ամեն ինչի կարիք էլ ունի։ Ցավով եմ ասում, բայց շատ բանի կարիք ունի՝ սկսած ամենատարրական բաներից։

Խոսում են մոդուլային տնակներից։ Ախր աբսուրդ է։ Հայաստանում ամեն հնարավորությունը կա մեկ օր առաջ այդ կացարանների վիճակը փոխելու համար։ Ի՞նչ է նշանակում Իտալիայից մոդուլային տնակներ պետք է գան»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ի ողբերգականա դեպքից մի քանի ժամ անց գնահատական է հնչեցնում, այդպես ուղղորդում է քննչական մարմիններին, արդեն պարտադրվում է այդ կարծիքը. «Սպայի ընտանիք հետ էլ եմ խոսել, վրդովված են, որ իրենց զավակը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ այդտեղ արդեն մեղավորներ են նշանակվում։ Այդ ընտանիքը թիրախավորվել է: Նաեւ իրենց անվտանգության հարցը կա»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ չի պատկերացնում մի երկրի, որտեղ նման ողբեգություն տեղի ունենար ու պաշտպանության նախարարը հրաժարական չտար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրամանատարը կապիտանի մասին բացասական բնութագիր է տվել այն դեպքում, որ նրան մեդալ էր շնորհել ՊՆ նախարարը. Փաստաբան
Ողջ մնացած զինծառայողները Եղիշեի պատմածի հիման վրա են ասել, որ իրենք նման բան են տեսել․․․
Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
Դիերի փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ եթե…
Նախքան հրդեհը զինվորական կացարանում հայտնաբերված թմրանյութերի փաստով քրեական վարույթ է նախաձեռնված եղել 
Այս վարույթը քննվում է կացարանի հրդեհի գործով նախաձեռնված վարույթից անկախ․․․
Փորձաքննության եզրակացություններն անարժանահավատ են. կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողների ներկայացուցիչ
Այս պայմաններում տուժող կողմը չի բացառում դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու․․․
Հարցված քաղաքացիների 70 տոկոսը չի վստահում զինվորական կացարանի հրդեհի Փաշինյանի վարկածին. GALLUP
Ես կարծում եմ՝ եթե նա դա ասեր 2018 թվականին, գուցե 90 տոկոսը վստահեր այդ խոսքին․․․
Մարտին կկազմակերպվի զինդատախազի և կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում…
Ամենաշատ