News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Սերբիայի իշխանությունները Թուրքիային խնդրում են ազդել Կոսովոյի վրա՝ Բելգրադի հետ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները կատարելու համար։ Այս մասին հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Դաչիչն աշխատանքային այցով գտնվում է Անկարայում, որտեղ հինգշաբթի հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ: 

«Մենք կցանկանայինք եւ ցանկանում ենք, որ Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւոր գործոն լինի։ Մեր խնդրանքն այն է, որ Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը, երբ խոսքը վերաբերում է Պրիշտինային, որպեսզի կառուցողական մոտեցում լինի Պրիշտինայի կողմից, երբ խոսքը վերաբերում է Բրյուսելյան համաձայնագրի, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կիրառմանը, որպեսզի մենք կարողանանք խոսել ինչ-որ քաղաքական որոշումների մասին»,-ասել է Դաչիչը համատեղ մամուլի ասուլիսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ