News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը ներկայացրել է ոսկով պատված մումիա եւ չորս դամբարան, այդ թվում՝ հին թագավորի «գաղտնիքի պահապանը», որոնք հայտնաբերվել են Կահիրեի հարավում գտնվող Սակկարա գերեզմանատանը, հայտնում է AFP-ն։

Եգիպտոսի հնագույն մայրաքաղաք Մեմֆիսում, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, ավելի քան մեկ տասնյակ բուրգեր, կենդանիների գերեզմաններ եւ հին ղպտիների քրիստոնեական վանքեր են գտնվել:

Ամենամեծ դամբարանը՝ «զարդարված առօրյա կյանքի տեսարաններով», պատկանել է Խնումջեդեֆ անունով մի հոգեւորականի, տեսուչի եւ ազնվականի։ Այն հայտնաբերվել է 4300 տարի առաջ կառավարած Հինգերորդ դինաստիայի վերջին թագավոր Ունասի բուրգերի համալիրում։

Մյուս գերեզմանը պատկանել է Մերիին, որը ծառայել է որպես փարավոնի կողմից նշանակված «գաղտնքի պահապան»՝ քահանայական տիտղոս, որը կրել է պալատի բարձրաստիճան պաշտոնյան, նա հատուկ կրոնական ծեսեր կատարելու լիազորություն է ունեցել։

Երրորդ դամբարանը պատկանել է Պեպի I փարավոնի բուրգային համալիրի մի քահանայի, իսկ չորրորդը՝ Ֆետեկ անունով դատավորին եւ գրողին։

Ֆետեկի դամբարանը ներառել է այդ տարածքում երբեւէ հայտնաբերված «ամենամեծ արձանների» հավաքածուն:

15 մետրանոց հորում արշավախումբը հայտնաբերել է նաեւ կրաքարե մեծ սարկոֆագ, որը մնացել է կնքված, «ինչպես հին եգիպտացիները թողել են այն 4300 տարի առաջ»։

Ներսում եղել է «ոսկեզօծ» մումիա, որը պատկանել է Գեկաշեպես անունով մի մարդու։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ