News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Հունվարի 20-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Գյումրիի Թեհլերյան փողոցում ձերբակալել ու բաժին էին տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Ֆորդ» մակնիշի մեքենան տարել էին բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մուգ շագանակագույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ՝ յուրաքանչյուրում 10 փաթեթ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն հաշիշ տեսակի թմրանյութ է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով և պետք է տեղադրեր Գյումրիի տարբեր թաղամասերում: Նա հայտնեց նաև, որ ձերբալակման օրը մարիխուանայով լցված 5 փաթեթ տեղադրել էր Գյումրիի Թեհլերյան փողոցում:

Նույն օրը Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Թեհլերյան փողոցի տարբեր վայրերում ձերբակալվածը ցույց է տվել տեղադրած 5 փաթեթը։ Բացի այդ, Լալայան փողոցում ցույց է տվել այն վայրը, որտեղից պետք է վերցներ մարիխուանայով 20 փաթեթ, Հացիկ գյուղի ճանապարհից՝ 30 փաթեթ, որոնք պետք է տեղադրեր տարբեր վայրերում:

Քրեական վարույթի շրջանակներում խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. սրահից հայտնաբերվեց 56 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին բանջար հավաքող քաղաքացին նորածնի դի է գտել
Մարտի 20-ին, ժամը 15։30-ին քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել․․․
Եղվարդում Infiniti-ն բախվել է գովազդային վահանակի սյանը, այն թեքվել և փակել է ճանապարհի երթևեկելի գոտին
Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել, ժամը...
Փարիզում կալանավորել են կենսաթոշակային բարեփոխման դեմ ցույցերի ավելի քան 100 մասնակցի
Երկուշաբթի Փարիզում կալանավորվել է 117 ցուցարար...
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթ
Մարզում ապօրինի անտառահատման դեպքերը նվազել են 30%-ով…
Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված
Ա․ Ա․-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է...
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ Դավիթ Դալլաքյանը
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժպ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ