Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ Հայաստան են տարհանվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնք ամանորյա տոներին ժամանել էին Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է Peacekeeper Telegram ալիքը։
«Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները երեկ տարհանվել են Հայաստանի տարածք։ Ընդհանուր առմամբ 44 մարդ, այդ թվում՝ 7 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ։