News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման առանցքային թեման եղել է բնական աղետների, մարդածին և տեխնոլոգիական վտանգների, համավարակների, պատերազմների և այլ արտակարգ իրավիճակներում հստակ մեխանիզմներ և ընթացակարգեր ունենալու և պետական սոցիալական պաշտպանության համակարգն առավել արդյունավետ գործի դնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին՝ Նաննա Սկաուն ներկայացրել է Պարենի Համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), տարբեր երկրներում աղետակայունության հզորացման գործում ցուցաբերած աջակցությունը և գրանցած հաջողությունները։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը իրականացնել երկրի կարողությունների գնահատում և հզորացում արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության միջոցով արձագանքի տեսանկյունից, ինչպես նաև մշակել ու գործարկել ստանդարտ գործառնական ընթացակարգեր ու միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք կգործեն արտակարգ իրավիճակներում։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար՝ ընդգծելով ծրագրի աջակցության կարևորությունը հատկապետ կոռոնավիրուսային համաճարակից և պատերազմից հետո։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման փուլերը՝

  • Իրազեկման և ներգրավման փուլ,
  • Երկրի կարողությունների գնահատման փուլ,
  • Երկրի կարողությունների հզորացման փուլ
  • Տարված աշխատանքի գնահատման փուլ,
  • Գիտելիքի կառավարման փուլ։

Վաչե Տերտերյանը նշել է, որ ներկա իրավիճակում առավել նպատակահարմար է աշխատանքային խմբի ձևավորումը, որը կզբաղվի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության մեխանիզմի և ընթացակարգի մշակմամբ, ինչպես նաև կիրականացնի փաստահավաք առաքելություն պետության ունեցած ռեսուրսների, անվտանգային խնդիրների և կարիքների գնահատման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները և ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն 2 ամիս ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում. Փաշինյան
Առևտրի շրջանառությունը, ըստ տնտեսական աճի ցուցանիշի (ՏԱՑ), մոտավորապես...
Կենսաթոշակառուների 17,5 տոկոսն արդեն առեւտուրն իրականացնում է անկանխիկ. Մարտին Գալստյան
Կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առեւտրի անցնելու տպավորիչ տեմպը շարունակվում է. օրինակ, փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ…
Կիեւյան փողոցի 16 շենքի՝ պետությանը պատկանող հատվածը կվաճառքի աճուրդով. Մեկնարկային գինը՝ 73,93 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիտում որոշեց պետական…
56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ
Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի…
Նոր որոշում. Պետական հողերի օտարումից ստացված միջոցների 30 տոկոսը կփոխանցվի համայնքներին
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասն ի թիվս այլ եկամուտների ներառում է...
Այսօրվանից թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի...
Ամենաշատ