
Վաշինգտոնն ու Սեուլը համաձայնության են եկել այս տարի համատեղ զորավարժությունների մասշտաբներն ընդլայնելու շուրջ։ Այս մասին հայտնում է Պենտագոնի կայքը։
Համապատասխան հայտարարությունն արել են Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպան:
«Երկու առաջնորդները նաեւ պարտավորվել են հետագայում եւս ընդլայնել եւ ավելացնել համատեղ զորավարժությունների եւ ուսուցման մակարդակն ու մասշտաբները»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան հաստատել են անվտանգության ոլորտում փոփոխությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը, ներառյալ Հյուսիսային Կորեայի քայլերը նրա հրթիռային եւ միջուկային ծրագրերի վերաբերյալ:
Բացի այդ, Լլոյդը չի բացառել Հարավային Կորեայի պաշտպանության համար միջուկային զենքի կիրառման հնարավորությունը:
Ամերիկյան եւ Հարավկորեական կողմերի համագործակցության այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում: