
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 31-ին, կազմել է 395.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.27 դրամ (նվազել է 3.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.15 դրամ (նվազել է 4.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.61 դրամ (նվազել է 0.08 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-396 դրամով, վաճառվում է 400-404 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 419-424 դրամով, վաճառվում է 434-441 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.35-5.55 դրամով, վաճառվում է 5.65-5.90 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 396-397 դրամով, վաճառվում՝ 399.50-400 դրամով:
Եվրոն գնվում է 428-430 դրամով, վաճառվում է 434.50-435 դրամով:
Ռուբլին գնվում է 5.50 դրամով, վաճառվում է 5.63-5.65 դրամով: