News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի գործարքներ կատարելիս, տուն կամ գրասենյակ գնելիս կամ վաճառելիս, շատերը նախընտրում են դիմել պրոֆեսիոնալ միջնորդներին՝ անշարժ գույքի գործակալություններին, որպեսզի խնայեն ժամանակն ու նյարդերը, ինչպես նաև խուսափեն ռիսկերից։ Բայց ինչպե՞ս ընտրել անշարժ գույքի գործակալություն: Ինչպե՞ս իմանալ, թե արդյո՞ք ընկերությունը վստահելի է: Դա հասկանալու համար հարկավոր է կատարել որոշակի գործողություններ և ուշադրություն դարձնել մի շարք դետալների։

1. Հարցնել ընկերներին ու ծանոթներին։ Բերնեբերան փոխանցվող խոսքը Հայաստանում ռիելթորների կողմից առաջարկվող ծառայությունների որակի մասին տեղեկության բավականին վստահելի աղբյուր կարող է լինել։ Հարցրեք ձեր ընկերներին և գործընկերներին, որոնք վերջերս են գործարք կատարել, և նրանք կպատմեն այս կամ այն գործակալության հետ աշխատելու իրենց դրական և բացասական փորձի մասին։ 

  1. Դիտել գովազդային հայտարարությունները ընդհանուր տեղեկություններ ստանալու համար, թե առհասարակ անշարժ գույքի ինչ գործակալություններ են գործում շուկայում և ինչպիսի բնակարաններ են նրանք առաջարկում: Հայաստանում անշարժ գույքի գովազդը կարելի է գտնել մասնագիտացված կայքերում, սոցիալական ցանցերում կամ ռադիոյով, հեռուստատեսությամբ և գովազդային վահանակներում: 

Կարելի է նաև փնտրել՝ արդյոք կազմակերպությունն ունի Google my business էջ, ինչպիսինն է այն, ինչ գնահատականներ կան։ Նաև կարելի է փնտրել գործակալության էջը տեղեկատու կայքերում՝ Սփյուռ,   Yell և այլն, այդտեղ ևս մանրամասն տեղեկություններ են լինում կազմակերպության մասին։

Պետք է ուշադիր ուսումնասիրել, թե ինչ տեղեկություններ է պարունակում գովազդը, հատկապես սոցիալական ցանցերում. արդյո՞ք գործակալությունն ունի հասցե և կայք, թե՞ գովազդում միայն հեռախոսահամար է տրամադրվում հետադարձ կապի համար, ի՞նչ կարծիքներ կան այս գովազդի տակ։ Սա կարևոր է իմանալ, որպեսզի վստահ լինեք, որ գործակալությունը մեկ ամսում չի անհետանա ձեր գումարի հետ միասին: 

Banali.am անշարժ գույքի հարթակի մասնագետները խորհուրդ են տալիս նաև փնտրել կոնկրետ գործակալության անունը որոնողական համակարգերում և տեսնել, թե առհասարակ ինչ նյութ, հոդված, տվյալ, տեսանյութ, տեղեկություն է ցուցադրվում։ Եթե կազմակերպությունն ակտիվ է մեդիա դաշտում, ապա դա անուղղակիորեն ցույց է տալիս, որ այն լուրջ է տրամադրված, «հենց այնպես» ընկերություն չէ, ջանք է ներդնում իր բրենդը հանրաճանաչ դարձնելու համար, ինչը ևս ցուցիչ է։

  1. Ուսումնասիրել գործակալության կայքը։ Շաբլոնային ձևակերպումները և նվազագույն տեղեկությունները պետք է զգոնացնեն ձեզ: Սոլիդ ընկերությունը չի խնայում բովանդակության վրա. կայքը պետք է ունենա անշարժ գույքի կատալոգներ, գներ, տեղեկություններ ընկերության մասին:
  2. 4. Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել նաև գործակալության գրասենյակ: Կայքի միջոցով կամ զանգահարելով անհրաժեշտ է պարզաբանել հետևյալը.
  • Ի՞նչ ծառայություններ է մատուցում գործակալությունը: Գործակալությունն ունի՞ արդյոք ռիելթորներ, որոնք մասնագիտացած են անշարժ գույքի ձեռքբերման մեջ, երկրորդային շուկայում անշարժ գույքի վաճառքի մասնագետներ և հիփոթեքի գծով խորհրդատուներ:
  • Գործակալությունը նոր բնակարաններ վաճառո՞ւմ է կառուցապատողից:
  • Արդյո՞ք ռիելթորները ստուգում են գործարքի իրավական մաքրությունը:
  1. Եվ վերջապես կարող եք անձամբ այցելել գործակալության գրասենյակ։ Գրասենյակում պետք է ուշադրություն դարձնել, թե որտեղ է այն գտնվում, ինչպիսի տեսք ունի։ Ամենայն հավանականությամբ, լավ գործակալությունը կգտնվի առանձին շենքում կամ խոշոր գրասենյակային կենտրոնում: Իսկ սովորական բնակարաններում կամ կիսանկուղային փոքր տարածքներում տեղակայված ընկերությունների հետ ավելի լավ է գործ չունենալ, քանի որ կա վտանգ, որ վաղը գործակալությունը «կտեղափոխվի» ձեր գումարի հետ միասին և կփոխի բոլոր կոնտակտները: Պետք է ուշադրություն դարձնել նաև գրասենյակում տիրող մթնոլորտին, թե որքան հարմարավետ է այն։ Աշխատանքային պայմանները, միջավայրը նույնպես կարող են ցուցիչ լինել վստահություն ներշնչելու տեսանկյունից։ 

Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե ինչպես է ռիելթորը ձեզ հետ շփվելիս տեղեկատվություն հավաքում։ Պրոֆեսիոնալ գործակալը Ճիշտ հարցերի միջոցով կարողանում է վեր հանել ձեր իրական կարիքները և ամենահամապատասխան տարբերակներն առաջարկել։ 

Ի՞նչը պետք է մտահոգի մարդուն անշարժ գույքի գործակալության մասին տեղեկություններ հավաքելիս 

  • Գները շուկայականից շատ ավելի ցածր են։ Եթե գործակալության կայքում կամ համացանցում տեղադրված գովազդում գինը երկու-երեք անգամ ցածր է, քան մրցակիցներինը, ապա կա՛մ սա խաբեբա է, կա՛մ ոչ պրոֆեսիոնալ: Հնարավոր է՝ բանակցությունների ժամանակ գնորդին ասեն, որ հետաքրքրող բնակարանն արդեն վաճառվել է, և շատ ավելի քիչ գրավիչ տարբերակներ առաջարկեն, կամ նախնական գնին ավելացնեն լրացուցիչ ծառայությունների ցանկ, որոնք պետք է վճարել։
  • Եթե գործակալությունը ուշ է արձագանքում, կոնտակտի դուրս չի գալիս, ձգձգում է բնակարանների ցուցադրման գործընթացը։

Ի՞նչ է կարևոր իմանալ անշարժ գույքի գործակալության հետ պայմանագիր կնքելիս

Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր կնքելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ ծառայությունների ցանկին և դրանց արժեքին: Հաջորդիվ պետք է ուշադիր կարդալ գործակալության առաջարկած պայմանագիրը: Պայմանագրում նախ և առաջ պետք է հստակ ձևակերպվի դրա առարկան՝ պայմանագրի գինը, վճարման կարգը, այլ պայմանները (կախված պայմանագրի առարկայից)։ 

Գործակալությունը պետք է աջակցի նաև անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության պայմանագրային, իրավական, ներառյալ նոտարական և կադաստրային հարցերի շուրջ։ 

www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ Ձեզ կօգնեն արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն)՝ տնտեսելով ձեր ժամանակը և նյարդերը: Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից:

Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/ գնորդների շրջանում։ Banali.am-ը առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր Ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է: Banali.am-ը առաջինն է նաև, ուր կարելի է անմիջապես կայքից դիմել օնլայն հիփոթեքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ