News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդարադատության միջազգային դատարանից որեւէ արձագանք ակնկալել պետք չէ․ փաստաբան
Իհարկե, եղել են դեպքեր, երբ դատարանը նման նախաձեռնություն է ցուցաբերել, բայց մեր դեպքում դա դեռեւս չենք տեսնում․․․
Այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, ու ադրբեջանական կողմը սկսեց անկանոն կրակ բացել. Մաճկալաշենի գյուղապետ
Մեր գյուղի հարեւանության խաղողի այգիներ կան, որտեղ...
Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ ուղարկելու համար
Անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կառույցի անդամ երկրների մեծ մասը հայտարարել էր․․․
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպանը՝ El Mundo թերթին
2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է...
Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
Նման դեպքերը պետք է անհապաղ դադարեցվեն․․․
Ադրբեջանցիները կրակ են բացել Մաճկալաշենի խաղողայգիներում աշխատող քաղաքացիների վրա. Արցախի ՆԳՆ
Այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ