News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Արցախի քաղաքական-հասարակական դիսկուրսում չեմ հանդիպել լուրջ քաղաքական ուժերի, գործիչների, ովքեր կհայտարարեն, թե կողմ են ապրելու Ադրբեջանի կազմում կամ ընդհանուր համակեցության պայմաններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Կրկնում եմ` հանրային խոսքում, թեպետ կան մարգինալ խմբեր, ովքեր տարբեր փաթեթավորմամբ պաշտպանելով ՀՀ իշխանությունների քաղաքական գիծը, ըստ էության, կրում են Արցախի հանձնման գիծը:

Ինչևէ, Արցախում հիմնական քննարկումը նրա շուրջ է, թե պայքարն ինչ մարտավարությամբ է տարվելու:

Կա 2 հիմնական տեսակետ:

Առաջին, Ադրբեջանի հետ պետք է մտնել ուղիղ շփումների, բանակցությունների դաշտ` առանց միջնորդների: Այս մոտեցումը նաև ՀՀ իշխանություններն են առաջ մղում:

Արցախում այս տարբերակն առաջ տանողներն ասում են, որ վերջին 2 տարիները ցույց են տվել, որ կարելի է Ադրբեջանի հետ ուղիղ խոսել ու արդյունք ապահովել և դա է իրենց համոզմունքը:

Երկրորդ տարբերակ, Ադրբեջանի հետ պետք է խոսել, բանակցել, սակայն միջնորդական հարթակի կամ միջնորդների մասնակցությամբ:

Այս մոտեցման կրողները կարծում են, որ Ադրբեջանը խրախուսելու է, նույնիսկ «զիջումներ» է անելու միայն թե համոզի, որ ճիշտը միջնորդների խաղից դուրս գալն է և իրենց հետ միայնակ բանակցելը, սակայն միջնորդներին խաղից հանելուց և Արցախի դեմ մեն-մենակ մնալուց հետո ագրեսիվ քաղաքականություն է վարելու արցախցիների հետ:

Ադրբեջանը բնականաբար փորձում է հասնել քննարկումների առանց միջնորդ տարբերակին, որին կողմ է նաև ՀՀ իշխանությունը:

Ադրբեջանն ակնհայտորեն Արցախը մղում է դեպի ծուղակ` փորձելով նրանց ձեռքերով նախ խաղից հանել ռուսներին, որոնք շատ հարցերով զսպաշապիկ են ադրբեջանցիների համար, ապա միայնակ մնալով Ադրբեջանի հետ պարզապես կլանել Արցախ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդարանական ընդդիմությունը Արցախի պատգամավորների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել հեռավար քննարկում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ...
Ադրբեջանը դժգոհ է Ֆրանսիայից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Վոկեի հայտարարությունը․․․
Ստեփանակերտում սովորող ուսանողները զրկված են Շուշիի շրջանի գյուղերում ապրող ծնողներին այցելելու հնարավորությունից
Արցախի արտակարգ ծառայություններն ի վիճակի չեն գյուղացիներին անհրաժեշտ եւ ժամանակին օգնություն ցուցաբերել...
Ալիեւը մտահոգված է, որ 44-օրյա պատերազմի երեք բացառիկ պայմաններն այլեւս չկան․ ֆրանսիացի փորձագետ
Ալիեւը ցանկանում է լուծել Ղարաբաղի հարցը, ուզում է, որ ոչ ոք չխոսի այս խնդրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին․․․
ԱԽ քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբերանվտանգության ոլորտում աջակցելու...
Արցախի ԱԳ նախարարն ու Լորան Վոքիեն քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքները
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական…
Ամենաշատ