
Հայաստանի մարզերի մեծ մասում փետրվարի 2-ին սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ առատ։ Լեռնային հատվածներում օդերեւութաբանները կանխատեսում են բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն։ Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 + 1, վաղը ցերեկը՝ + 1 + 3։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2 + 1,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2 + 1,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ + 2 + 4,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -1 + 3,
Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0 + 2,
Տավուշում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 1 + 4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2 + 1,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1 + 4,
Արարատում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 3 + 6,
Արմավիրում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 3 + 5,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -2 + 1,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 4 + 6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 8 + 11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +3 + 6,
Արցախում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 7 + 11։