News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Colossal Biosciences ընկերությունը հայտարարել է Դոդո թռչնի հարության նախագծի մեկնարկի մասին, հաղորդում է Colossal Biosciences-ի պաշտոնական կայքը:

Ընկերությունում նախատեսում են գտնել Դոդոյի ամենամտերիմ ազգականին եւ ԴՆԹ-ի խմբագրման օգնությամբ նրանից թռչուն պատրաստել։ Դոդոյի համար ամենամոտ ազգականը նիկոբարյան աղավնիներն են։

Նախկինում դոդոները ապրում էին Հնդկական Օվկիանոսի Մավրիկիոս կղզում, մինչեւ ավելի քան երեք դար առաջ դրանք ոչնչացվեցին մարդու կողմից: Թռչունները կշռում էին մինչեւ 20 կգ եւ չէին կարողանում թռչել, ինչը նրանց հեշտ որս էր դարձնում կղզու կողքով նավարկող մարդկանց համար: Բացի այդ, թռչունները բոլորովին չէին վախենում մարդկանցից, ինչը նույնպես նպաստել է նրանց անհետացմանը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Դոդոյի հարությունը կդառնա կենդանի աշխարհի հանդեպ բոլորովին նոր, հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ:Գիտնականները նաեւ զբաղվում են մամոնտի եւ թասմանյան վագրի հարությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ