News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մեկնել է ԱՄՆ՝ ուժեղացնելով ճնշումը արեւմտյան առաջնորդների վրա՝ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու համար՝ փաստացի վիճի մեջ մտնելով Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Ռիշի Սունակի հետ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ աննպատակահարմար է Ուկրաինային տրամադրել բրիտանական կործանիչներ, ինչպիսիք են Typhoons-ը եւ F-35-ը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառել էր F-16 կործանիչներ ուղարկելը:

Միաժամանակ Դաունինգ Սթրիթն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու նպատակով Ջոնսոնի այցը Վաշինգտոն «Մեծ Բրիտանիայի կառավարության անունից չէ»։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը, որը բանակցություններ է վարել բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ՝ Ուկրաինայի շահերի լոբբինգ անելով, ասել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պետք է տրամադրվեն անհրաժեշտ բոլոր սարքավորումները։

«Այն ամենը, ինչ ես կասեմ, դա այն է, որ ամեն անգամ, երբ մենք ասում ենք, որ սխալ կլինի այսինչ զենքը տալը, մենք ի վերջո դա անում ենք, եւ դա, ի վերջո, ճիշտ է Ուկրաինայի համար: Հիշում եմ, ինձ ասում էին, որ սխալ գաղափար էր նրանց հակատանկային հրթիռներ տալը... Մարդիկ ասում էին, որ չպետք է HIMARS տանք... Իրականում դրանք անգնահատելի դարձան ուկրաինացիների համար: Նույնը մենք ասում էինք տանկերի մասին։ Ես միայն ասում եմ, որ պետք է ժամանակ խնայել, գումար խնայել, կյանքեր փրկել: Տվեք ուկրաինացիներին այն, ինչ նրանց պետք է՝ որքան հնարավոր է արագ»,- ասել է Ջոնսոնը Fox News-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Ուկրաինային բրիտանական կործանիչներ տրամադրելը«ոչ պրակտիկ» է համարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ