News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ նոր գազատարը, որը կմիացնի Սերբիան եւ Բուլղարիան, թույլ կտա գազ ստանալ Ադրբեջանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վուչիչի խոսքով, Սերբիայի եւ Բուլղարիայի միջեւ միջհամակարգային գազատարի շնորհիվ Սերբիան կդառնա գազի տարանցիկ երկիր Արեւմտյան Բալկանների մյուս երկրների համար։

«Ինչպես գիտեք, մենք մեր 402 կմ կենտրոնական գազատարը կառուցել ենք մեկուկես տարի առաջ, սակայն գազի լրացուցիչ ծավալների կարիք ունենք, ուստի Բուլղարիայի հետ փոխկապակցիչը կարեւոր է այլ աղբյուրներից գազ ստանալու համար...

Ի տարբերություն Եվրոպայի մեծ մասի՝ Սերբիան վերաարդյունաբերականացում է անցկացնում, այլ ոչ թե ապաարդյունաբերականացում, ուստի մեզ ավելի շատ գազ պետք կգա: Այս գազատարով Սերբիան կարող է տարեկան 1,8 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ, եւ դա երկկողմանի է։ Այսպիսով, գազատարի մեր մասով մենք կկարողանանք մատակարարել Արեւմտյան Բալկանների մյուս երկրներին, նրանց համար դառնալ տարանցիկ երկիր, ինչպես մեզ համար Բուլղարիան»,- ասել է Վուչիչը։

Սերբիայի նախագահն այժմ պաշտոնական այցով Բուլղարիայում է եւ այցելել է մայրաքաղաք Սոֆիայի մոտ գտնվող Կոստինբրոդի շինհրապարակ, որտեղ չորեքշաբթի Բուլղարիայի տարածքում սկսվել է Սերբիայի եւ Բուլղարիայի միջեւ գազատարի շինարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Բուլղարիայի եւ Սերբիայի միջեւ գազատարի շինարարության մեկնարկի արարողությունը։ Ինչպես արարողության ժամանակ ասել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը, դա երկրին թույլ կտա «հեղուկ գազ ընդունել Հունաստանից, գազ՝ Ադրբեջանից եւ ցանկացած այլ աղբյուրներից»։

Բուլղարիայի եւ Սերբիայի միջեւ գազատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ 2023 թվականի հոկտեմբերը: Ծրագրի ընդհանուր արժեքը 85,5 միլիոն եվրո է, որից 25 միլիոն եվրոն Եվրոպական ներդրումային բանկի վարկն է, 49,6 միլիոն եվրոն անվերադարձ օգնություն է ԵՄ միջոցներից, 10,3 միլիոն եվրոն հատկացվել է Սերբիայի բյուջեից, 600 000 եվրոն՝ տրամադրել է սերբական Srbijagas-ը: Փոխկապակցիչի հզորությունը տարեկան 1,8 մլրդ խ/մ գազ կկազմի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ