News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, եւ համալսարանը փորձում է այն ստանալ դատական կարգով։

Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝  «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։

Պարզվում է, Ալեքսանյանը ոչ միայն ակադեմիական, այլեւ ֆինանսական պարտք ունի համալսարանին եւ դրանք հրաժարվում է վճարել։ Մենք համալսարանից փորձեցինք ճշտել, թե արդյոք խոսքն ուսման վարձի՞ մասին է, սակայն Հայ-ռուսական համալսարանից մեզ հայտնեցին, որ մեր տված հարցը կապված է համալսարանի ներքին ընթացակարգերի հետ, եւ ճիշտ չեն համարում այդ տեղեկատվությունը մեզ տրամադրելը։

Ամեն դեպքում, որոշ ժամանակ անց տեղեկատվությունը, այսպես թե այնպես, կհրապարակվի` դատաքննությունը հնարավոր չէ գաղտնի պահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ
Պարզվում է, որ Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ, ու դրանք...
«Հրապարակ». Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է
Հիշեցնենք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի...
«Ժողովուրդ». Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. Ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» օրաթերթը ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայանում...
«Հրապարակ». Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է
Ըստ օրենքի՝ բարձր դատարանը 10 օրից մինչեւ 6 ամիս ժամանակ ունի՝ կարծիք հայտնելու համար: Իսկ սա նշանակում...
«Ժողովուրդ». Փաշինյանը նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ
Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն...
Իշխանություններն ամեն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները. «Հայաստան» խմբակցություն
ՀՀ իշխանությունները փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ