News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի երկրորդ ընթերցմամբ ընդունել է քրեական օրենսգրքում փոփոխություններ, որոնք պատիժ են նախատեսում տարածքային ամբողջականությանը վնասող գործողությունների դրդման համար, հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել Մոլդովայի նկատմամբ օտարերկրյա հետախուզական ծառայությունների դիվերսիոն տեղեկատվական գործողությունների հետեւանքով առաջացած ռիսկերի եւ սպառնալիքների դեմ պայքարելու համար»,- նշվում է խորհրդարանի կայքում։

Նախաձեռնությունը հաստատվել է 60 պատգամավորների ձայներով։ Փաստաթուղթը պատիժ է նախատեսում Մոլդովայի տարածքում անօրինական տեղեկատվական կառույցների ստեղծման համար։ Մոլդովայի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, պետական ​​անվտանգությանը կամ պաշտպանունակությանը վնասող գործողություններ հրահրելու համար քրեական  պատասխանատվություն է սահմանվել։

Մոլդովայի քրեական օրենսգրքում կհայտնվեն նոր հոդվածներ, մասնավորապես՝ «Դավադրություն Մոլդովայի դեմ» (2-ից 7 տարվա ազատազրկում) եւ «անջատողականություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ