News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են անում կատարել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրով իր պարտավորությունները՝ միջազգային կայունության ապահովման նպտակով։

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում կատարել պայմանագրով  ստանձնած իր պարտավորությունները՝ աջակցելով պայմանագրի շրջանակում Ռուսաստանի տարածքում ստուգումներին եւ վերսկսելով ՌՀՍՊ իրականացմանն ուղղված երկկողմ խորհրդատվական հանձնաժողովին մասնակցությունը», - նշվում է ՆԱՏՕ-ի կայքում ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «համաձայն են, որ ՌՀՍՊ-ն նպաստում է միջազգային կայունությանը»։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները դեռեւս կարծում են, որ սպառազինությունների արդյունավետ վերահսկումը էական ներդրում է անվտանգության ոլորտում մեր նպատակներին հասնելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունել է 2021 թվականի փետրվարին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը՝ ՌՀՍՊ-ն հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սթոլտենբերգն ասել է, որ նախատեսում է մինչեւ հուլիսի գագաթաժողովը հասնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը
Սթոլտենբերգի նպատակն է՝ մինչեւ հուլիսի գագաթաժողովն ապահովել Շվեդիայի անդամակցությունը դաշինքին...
Թուրքիայի մեջլիսը հավանություն է տվել Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելուն
Թուրքիան վերջին երկիրն էր...
Բլինքենն ուղեւորվում է Բրյուսել
Պետքարտուղարությունից հայտնել են, որ Բրյուսել այցի ընթացքում Բլինքենը երկկողմ հանդիպումներ կունենա Եվրամիության բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ժոզեպ Բորելի․․․
Ուկրաինայի հակամարտության ժամանակ ԵՄ-ն, որպես ինստիտուտ, իրեն ավելի լավ է դրսեւորել, քան, ՆԱՏՕ-ն․ Կուլեբա
Առաջին շաբաթներին մենք հիասթափված էինք ՆԱՏՕ-ից․․․
ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմում է Կիեւի ռեժիմի կողմից․ ԱԳ նախարար Լավրով
Արդեն վաղուց են ներքաշվել հակամարտության մեջ եւ ներքաշվում են դրա մեջ ավելի ու ավելի խորը․․․
Հունգարիան վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելուն կողմ է քվեարկել 117 պատգամավոր․․․
Ամենաշատ