News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ուրբաթ ԱՄՆ-ին մեղադրել է Եվրոպան ղեկավարելու մեջ եւ կոչ է արել չփորձել իրենց գործողություններով անհանգստացնել հանրապետությանը։

«Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան հարց է տալիս, թե ինչպես ես կարող եմ վնասել Թուրքիային։ Սա երկար տարիներ Թուրքիայի ամենամեծ դժբախտություններից մեկն էր։ Նա հավաքում է մյուս դեսպաններին եւ փորձում է նրանց խորհուրդ տալ։ Նրանք նույնն անում են Եվրոպայում, ամերիկյան դեսպանությունը  կառավարում է Եվրոպան»,- ասել է հանրապետության ՆԳՆ ղեկավարը։ - Նրանք մտածում էին, թե ինչ կարող են նախագծել Թուրքիայում, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը, դա [նախագահ] Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես այստեղ ԱՄՆ-ի դեսպանին ասում եմ, որ գիտեմ, թե որ լրագրողներին է նա առաջադրանքներ տվել։ Հեռացրե՛ք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից, ես հստակ գիտեմ, թե ինչ քայլեր եք արել եւ ինչպես եք ուզում անհանգստացնել Թուրքիային»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ