News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողություններն ի վերջո օգնում են այլ ետությունների, այդ թվում՝ Ուկրաինային:

«Երուսաղեմը Իրանի դեմ տարբեր մակարդակներում անկախ է գործում, սակայն այս գործունեությունը նաեւ համակարգված նպատակ ունի՝ նվազեցնելու կամ վնասելու այս իսլամական հանրապետության հնարավորությունները Իսրայելի դեմ», - ասել է նա:

«Իհարկե, դա նաեւ վնասում է այլ պետությունների վերաբերյալ Իրանի հնարավորություններին կամ նվազեցնում դրանք»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Նա նաեւ հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ աճող համագործակցությամբ։

Մակրոնն ու Նեթանյահուն հանդիպել են ձետրվարի 2-ին Փարիզում՝ քննարկելու Մերձավոր Արեւելքում Իրանին զսպելու միջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ