News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փետրվարի 4-ին, ժամը 10։22-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

shamshyan.com-ի հաղորդմամբ Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford ավտոքարշակը, Ford մակնիշի ավտոմեքենան և թուրքական համարանիշներով Mercedes Travego մակնիշի ուղևորատար ավտոբուսը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով՝ Հ․ Հովհաննիսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ