
Փետրվարի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 22։50-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վանյա Հ․-ն Աճանան բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Վանյա Հ.-ն և ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Միխաիլ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։