News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Փետրվարի 5-ին տեղումները Երեւանում դադարել են ժամը 12.30-ի սահմաններում, մինչ այդ անձնակազմն աշխատել է. Լույս 6-ի գիշերը եւս աշխատել ենք, որեւէ խնդիր չի առաջացել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Ամենամեծ լարվածությունը եղել է այս գիշերը ժամը 4-ին, հիմնական սառածության հետ կապված: Մեկ ահազանգ ենք ունեցել Դավիթ Բեկի փողոցից, մնացած բոլոր փողոցները բանուկ են եւ բաց: Երեկ ցերեկը ամբողջությամբ աշխատել են երկրորդային փողոցների եւ շենքեր տանող ճանապարհների մշակմամբ:

Քանի որ լարվածությունը պահպանվելու է մինչեւ փետրվարի 10-ը, հիմա աղի ներկրման հարցերով են զբաղված, լրացուցիչ քանակությամբ աղ են բերում: Բոլորը գիտեն, որ հիմա աղի քանակությունը խառնուրդի մեջ ավելի շատ է, քան կարմիր ավազի մեջ: Մինչեւ -7 աստիճանի համար դա բավարար է»,-ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ համակարգը լարված աշխատում է:

Իր հերթին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել, որ համատիրությունները բակային տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ