News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես ձեզ նոր նկարներ ուղարկեցի, որ նոր դրած կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են. հետերաշխիքային ժամանակահատված ունենք, ծանուցում եք, եթե չեն անում, ինձ զեկուցում եք, երաշխիքները քաշում եք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը:

«Բացի այդ, կանգառներ կան, որ կանգառասրահները չեն տեղադրվում, ժամկետն անցել է: 10 օր էին խոստացել, որն այս շաբաթ լրանում է: Էս շաբաթ չեն դնում, էլ չենք սպասում, էլի երաշխիքները քաշում ենք: Կարգուկանոն պետք է լինի, չենք կարող սպասել, տեսնել՝ երբ են բան անելու»,-ասաց քաղաքապետը:

Նա հանձնարարեց նոր տեղադրված կանգառասրահները ստուգել եւ տեղադիրքերի հետ կապված տալ եզրակացություն. «Խայտառակ վիճակ ա, ես երեկ էլ եմ մի քանի տեղ տեսել, որ անհասկանալի է, թե  ոնց են այդտեղ հայտնվել այդ կանգառները: Պետք է տրանսպորտից չհասկացող մարդ լինի, որ այդտեղ կանգառասրահ տեղադրի»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ