News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ պարեկային ծառայության երկու ծառայող,  2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ժամը 23:15-ի սահմաններում, լսելով օգնության կանչ, մոտեցել և առաջին բուժօգնություն են ցուցաբերել Կոմիտասի պողոտայում  գետնին ընկած մի կնոջ, նրան  նստեցրել են ծառայողական մեքենան և տեղափոխել «Արաբկիր» ԲԿ: Ճանապարհին մեքենայում գտնվող հիշյալ կինը և նրան ուղեկցող տղամարդը սկսել են հայհոյանքներ հնչեցնել: Հասնելով բժշկական կենտրոն՝ նշված անձինք շարունակել են իրենց ոչ ադեկվատ պահվածքը: Պարեկային ծառայության պարեկները պահանջել են չխոչընդոտել իրենց կողմից իրականացվող օրինական ծառայողական գործունեությանը, որի ընթացքում հիշյալ տղամարդը, գտնվելով «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ, մոտեցել է պարեկներից մեկին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ՝ աջ ձեռքով հարվածելով  գլխին:

ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերոնշյալ պարեկը ճանաչվել է տուժող:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարդանյանը անհարգալից է խոսել, առաջ է եկել Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել կոնֆլիկտը. Մամիջանյան
Մհեր Սահակյանը փախնող տղա չի...
71-ամյա տղամարդը դանակահարել էր 69-ամյա եղբորը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական...
ԱԺ պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին ՔԿ-ում ստացվել է ահազանգ. քննիչները դեպքի վայրում են. խոսնակ
Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում...
Ռոստոմի փողոցում փլուզվել է երկհարկանի շինության 1-ին հարկի առաստաղը
Մարտի 31-ին, ժամը 12:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հարթեցված կոնֆլիկտը իմ աշխատասենյակում հրահրել է Ալեն Սիմոնյանը. Սեյրան Օհանյանը միջադեպից մանրամասներ է հայտնում
Ոստիկանություն եկավ, ներկայացավ իմ սենյակ, ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել եւ իրավական ընթացք տան այդ...
Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց
Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տեղափոխվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ