News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Մեքսիկայի հետ սահմանով ԱՄՆ մուտք գործող միգրանտների թիվը կտրուկ աճել է, հայտնում է The Wall Street Journal-ը:

Այսպես, այս ընթացքում մեքսիկա-ամերիկյան սահմանը հատել է 12 500 ՌԴ քաղաքացի, որոնց մեծ մասը ապաստան է խնդրել։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում մուտքի նույն անցակետերով ընդամենը մոտ 5000 ռուսաստանցի է մուտք է գործել ԱՄՆ։

Միաժամանակ, ամերիկյան իշխանությունները չեն փոխել ՌԴ քաղաքացիների մուտքի կանոնները, սակայն կառավարությունը հնարավորություն է տվել նախապես գրանցվել ԱՄՆ մուտքի նպատակով սահման ժամանելու համար, այսինքն՝ միգրանտները հնարավորություն կունենան խուսափել կորոնավիրուսի պատճառով սահմանի հատման հետ կապված արգելքներից: Ըստ WSJ-ի հետ զրուցած իրավաբանների, շատ ռուսաստանցիներ օգտվել են այս հնարավորությունից եւ ուրիշներին պատմել են այդ մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ