News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հալեպում ավերիչ երկրաշարժի հետեւանքով վիրավորված հայ տղամարդը եւ իր դուստրը վիրահատվել են, հոր ոտքը կոտրվել է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հալեպում «Ռադիո երազ» կայանի տնօրեն Ռուբեն Գեւորգյանը։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 6-ին, զոհվել էին այդ ընտանիքի մայրը՝ Միրնա Թենքեճյանը եւ որդին՝ Ալպեր Թենեքեճյանը։ Նրանք հայաշատ «Ազիզիյե» բնակավայրից էին։

Գեւորգյանի խոսքով՝ քաղաքը երեկվա նման ամայի է, բայց ի տարբերության նախորդ օրվա, եղանակը բարենպաստ է փրկարարական աշխատանքների համար։ Քաղաքում ամբողջ գիշերն անցել է հետցնցումների մեջ, վերջին հետցնցումն էլ գրանցվել է մոտ մեկ ժամ առաջ։

«Հայերը, որոնք մեքենաներ ունեն, գիշերել են դրանց մեջ, ամայի վայրերում՝ շենքերից հեռու վայրերում։ Իսկ մարդիկ, որոնք չունեին մեքենաներ, գիշերել են ապահով շենքերում, ճեմարաններում, եկեղեցիներում, ազգային կենտրոններում։ Այդպիսի մոտ ութ հայկական կենտրոն կա։ Իսկ ընդհանուր պետությունը 125 կենտրոնն է հատկացրել անօթեւան մնացած մարդկանց։ Հայերը, որոնք հեռու են հայաշատ համայնքներից, կարող են հենց այնտեղ էլ գիշերել»,- ասաց Գեւորգյանը։

Նա նշեց, որ շատ պետական կառույցներ այս պահին չեն աշխատում,

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։

Երեւանի ժամանակով մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

Երրորդ երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով 7.13-ին: Այն գրանցվել է Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ:

Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել են հայ մայր ու որդի. Ալպեր  Թենեքեճյանը ՀԵԸ-ի բասկետբոլի թիմի անդամ էր

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՀ-ն երկրաշարժերից հետո վերականգնման համար 1 մլրդ եվրո հատկացրել է Թուրքիային, 108 մլն եվրո՝ Սիրիային
Ուրախ եմ հայտնել, որ Եվրահանձնաժողովը 1 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի Թուրքիային աջակցելու համար․․․
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի հասցրած վնասը գերազանցել է 104 մլրդ դոլարը
Երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 51 000 մարդ, տուժել՝ ավելի քան 105 000 մարդ․․․
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցել է 50 հազարը...
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ժամը 12:57-ին Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյու շրջանում...
Թուրքիայում ցանկանում են ստուգել հյուրանոցների սեյսմակայունությունը
Թուրքիայում սեյսմակայունության վկայականներ կտրվեն հյուրանոցներին...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 500-ը
Զոհվածների թվում են նաեւ 6807 օտարերկրյա քաղաքացիներ․․․
Ամենաշատ