News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ին, ժամը 10:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,որ Զովասար գյուղում երեխան (2 տարեկան) ունի ջերմություն, առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները Կարմրաշեն գյուղի մոտակայքից շտապօգնության բժշկին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև բժշկին և երեխային փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Թալին քաղաքի ԲԿ։

Տպել
Ամենաշատ