
Փետրվարի 8-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, ցերեկն առանձին հատվածներում սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ – +1+3.
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -3-6,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -3-5,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -1 + 1,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3-6,
Լոռիում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3 + 1,
Տավուշում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1 + 4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -4-7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2 + 2,
Արարատում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 3 + 5,
Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 3 + 5,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -4-6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0 + 3,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1-3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1 + 3: