News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հավատում այդ պատասխաններին եւ չեն վերցնում մասունքները, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ նույնականացված է ավելի քան 80 զինծառայողի աճյուն, որոնք գտնվում են տարբեր դիահերձարաններում։

«Շատ ծնողներ չեն ընդունում ԴՆԹ պատասխանները, անգամ ծնողներ կան, որոնք մասունքները տարել են փորձաքննության այլ երկրներում։ Այդ տղաներին հուղարկավորելու հարցը քննարկվում էր դեռ նախորդ տարվանից, երբ ինձ զանգահարեց փոխնախարար Արման Սարգսյանը եւ հարցրեց, թե կա նախատեսված տարածք այդ տղաներին հուղարկավորելու համար, ես ասացի, որ այո, միայն թե համապատասխան շինարակական աշխատանքներից հետո։ Այդ ժամանակ անգամ 114 մասունք կար, բայց ամիսների ընթացքում որոշները ճանաչվել են ծնողերի կողմից»,- նշեց Ավետիսյանը։

Վարդան Ավետիսյանի խոսքով՝ հաստատումից հետո Կառավարությունը հանձարարականներ կտա, կսկսվեն շինարարական աշխատանքները, որոնք իրականացնող ընկերությունը կորոշվի նախապես հայտարարված մրցույթով։ Աշխատանքները հավանաբար կավարտվեն 3 ամսվա ընթացքում։

«Եռաբլուրում» արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն տղաների աճյունները։ Այդ հողակտորը պետք է հարթեցվի, պատեր տեղադրվեն, կաթիլային համակարգ ներդրվի, կանաչապատվի, որից հետո այդ մասունքները կհուղարկավորեն։ Յուրաքանչյուր մասունքի կտրամադրվի մեկ գերեզմանատեղիի տարածք, ինչպես մյուս զոհերի շիրիմների դեպքում է։

«Դրանց վրա կլինեն փոքրիկ քարեր, որոնց վրա էլ կլինեն խաչեր՝ Առլինգթոնի գերեզմանատան նման, եւ այդ ամենը կանաչ գոտու վրա։ Խաչի տակ կլինի ԴՆԹ կոդ եւ տվյալ տղայի ծննդյան եւ մահվան տարեթիվը։ Անուն-ազգանուն չի գրվի, որովհետեւ շատ զգայուն եւ խնդրահարույց հարց է։ Ծնողն այդ թվի միջոցով կիմանա, որ այդտեղ հուղարկավորված է իր որդին։ Եթե ընթացքում ծնողը մտափոխվի, մենք կկարողանանք այնտեղ գերեզմանաքար դնել եւ նույն կերպ կառուցապատել, ինչպես մյուս տղաներինն են։ Կամ գուցե ծնողները որոշեն տեղափոխել աճյունը ընտանեկան գերեզմանատուն, դրա հնարավորությունը եւս կա»,- ընդգծեց Ավետիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ամենաշատ