News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ Սիրիայի եւ Թուրքիայի երկրաշարժերի հետեւանքով զոհված հայերի թիվը 5-ն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

«Ունենք տեղեկություն, որ թուրքական Հաթայի նահանգում փլատակների տակ մնացած հայ ընտանիք կա»,- նշեց Ալեքսանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։

Նշենք, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի հետեւանքով զոհվել են հայազգի ամուսիններ, իսկ դեպքի հաջորդ օրը, հիվանդանոցում նրան երեխան։ Ընտանիքի մյուս զավակը հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է։

Սիրիայում զոհվել են հայազգի Միրնա Թենքեճյանը եւ որդին՝ Ալպեր Թենեքեճյանը։ Ընտանիքի դուստրը եւ հայրը հիվանդանոցում են, նրա ոտքն անդամահատվել է։

Նշենք, որ դեռեւս չճշտված տեղեկություն կան այլ հայ զոհերի մասին եւս։

Տիգրանակերտցի հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով

Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մահացած երեխան չափահաս էր․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Հալեպի երկրաշարժից զոհված հայ կնոջ ամուսնու ոտքն անդամահատել են

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։

Երեւանի ժամանակով մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

Երրորդ երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով 7.13-ին: Այն գրանցվել է Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա․․․
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ
26 քաղաքացի դեռեւս օգնության կարիք ունի․․․
Իրանում երկրաշարժի հետեւանքով 68 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել
Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան խոշոր քաղաքներում․․․
Ադրբեջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11:09-ին Իսմայիլինի շրջանում ․․․
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության վրա․․․
Սոչիում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 
Նշվում է, որ ենթակառուցվածքի եւ կենսաապահովման օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով, զոհեր եւ տուժածներ չկան․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ