News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ ոլորտային մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության շրջանակներում փետրվարի 7-ին տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի տնօրենի, Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման և տարածքային ինտեգրման նախարարության ջրերի և կենսաբազմազանության վարչության պետի, Սենայի Մեծ լճերի գործակալության տնօրենի, Սենա-Նորմանդի ջրային գործակալության փոխտնօրենի, Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ջրերի բաժնի պետի հետ:

Հանդիպումների ընթացքում Գայանե Գաբրիելյանը ներկայացրել է ջրային ոլորտի բարեփոխումների և քաղակականության իրականացման բնագավառում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և առկա մարտահրավերները: Ֆրանսիական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են ջրերի կառավարման և քաղաքականության Ֆրանսիայի փորձը, ինչպես նաև Հայաստանի հետ հնարավոր համագործակցության և աջակցության ուղղությունները, մասնավորապես` հաշվի առնելով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները, որոնք բխում են ջրային ոլորտի 5 դիրեկտիվներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ