News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էապես կավելացնի Հայաստանի առեւտրի ծավալները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության ժամի ընթացքում ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մասնավորապես, դա վերաբերում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին։

Նրա խոսքով ՝ Հայաստանի եւ ԵՏՄ անդամ մյուս պետությունների միջեւ գոյություն ունի ընդամենը մեկ ցամաքային երթուղի, որն անցնում է Վրաստանով։

«Հասկանալի է, որ հնարավորությունները սահմանափակ են։ Դրանից բխում է, որ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային եւ երկաթուղային երթուղիների բացումը կարող է ապահովել Հայաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրի ծավալների էական աճ»,-ասաց նա։

Դրանով էլ, ինչպես նշեց Փաշինյանը, բացատրվում է Հայաստանի հետաքրքրությունը երթուղիների ապաշրջափակման նկատմամբ։ «Եվ Հայաստանը պատրաստ է իրականացնել այն, ինչ գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը նաեւ կեղծ համարեց որոշ երկրների մոտ ստեղծված տպավորությունը։ «Հայաստանն, իբր, խոչընդոտում է հաղորդակցությունների բացմանը։ Ընդհակառակը, հայկական կողմն ամենից շատ շահագրգռված է ապաշրջափակման մեջ, քանի որ հենց նա է 30 տարի գտնվում շրջափակման մեջ։ Ե՛վ Ադրբեջանը, եւ՛ Թուրքիան այլընտրանքային երթուղիներ ունեն։ Եվ հաշվի առնելով Հայաստանի՝ հաղորդակցությունների կարիքը՝ նրանք փորձում են բարձրացնել այդ միջանցքների բացման գինը»,-նկատեց նա։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» եզրույթ չկա։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով դեպի Նախիջեւան երթուղու առնչությամբ։ Չկա նաեւ «ինքնիշխանության սահմանափակում» հասկացություն։ 

«Ադրբեջանի նախագահն ինքն է օրերս խոստովանել, որ հայտարարության մեջ չկա «միջանցք» բառը, եւ որ ինքն է այն շրջանառության մեջ դրել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն իրականացնում է մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցում․ արցախյան ՀԿ-ների հայտարարությունը
Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը․․․
Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գա եւ աշխատի. Անդրանիկ Քոչարյան
Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե  մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները...
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերիների հետ
Ձերբակալվածներին հասանելի են գրքերը եւ տեղեկատվական նյութերը (իրենց լեզվով), ինչպես նաեւ նրանց հնարավորություն է․․․
Նովի Պազարի քաղաքապետը ստորագրել է անօրինական փաստաթուղթ իր քաղաքի եւ օկուպացված Շուշիի քույր քաղաքներ լինելու մասին
Սերբական քաղաքի ղեկավարն անօրինական փաստաթուղթ է ստորագրել...
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությո՞ւնը
Դեսպանության հայտարարությունը ենթարկվել է զգալի «ճշտումների»...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր..
Ամենաշատ