News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, երեկ Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի արդեն երկու ամիս շարունակվող շրջափակմանը:

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանի հեղինակած օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի՝ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրներ:

Նախագծի հեղինակները շեշտում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Գործընկերներին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գրել է. - «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը հեռացնելու համար Արցախից և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից՝ էթնիկ զտումների ակնհայտ նշան, որը մենք չենք կարող անտեսել»։ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ այս հումանիտար ճգնաժամը չի դարձել աղետալի», - ընդգծում է կոնգրեսականը:

«Միացյալ Նահանգները պետք է գործի: Ահա թե ինչու ես և Հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերները ներկայացրել ենք բանաձև, որով Կոնգրեսը միանշանակ կդատապարտի այս մահացու շրջափակումը», - հայտարարել է Բրեդ Շերմանը: - «Եկեք պարզ ասենք, թե ինչ է սա՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ հայ բնակչությանը իրենց տներից դուրս մղելու փորձ՝ անհնարին դարձնելով կյանքը Արցախում։ Մարտավարությունը շրջափակումն է, արդյունքը՝ քաղաքացիական զրկանքը, նպատակը՝ էթնիկ զտումը»։

Ի հավելումն Ադրբեջանի գործողությունների խստիվ դատապարտման՝ բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

Հաղորդագրության համաձայն, առաջարկվող քայլերն են՝ դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, համագործակցել միջազգային գործընկերների՝ ներառյալ Արցախի իշխանությունների հետ՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովման համար, անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին և կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, երկրի նախագահի կողմից օրենքով սահմանված պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնության և զարգացման երկարաժամկետ աջակցության հզոր ծրագիր մշակել:

60 օր առաջ՝ անցած տարվա դեկտեմբերի 12-ին, որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, այն մինչ օրս արգելափակված է մնում: Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը պարբերաբար արգելափակում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները:

Միջանցքն ապաշրջափակելու՝ Ադրբեջանին բազմիցս ուղղված միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կոչերն առայժմ արդյունք չեն տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօրվանից Արցախում սկսվել են նոր կտրոնների տրամադրման նախապատրաստական աշխատանքները
Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ…
Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահ
Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են...
Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին...
Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
Նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ...
Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում. Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյան
Ձեր հայրենասեր թիմը, պարո´ն Վարդանյան, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ։ Ասում եք՝ Ձեր ժամանակ տալոններով ամեն բան հավասար էր...
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ
Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը...
Ամենաշատ