News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում (www.trade.gov.am) ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգում 2023 թ. մարտի 1-ից  կգործարկվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթահամակարգը: Արդյունքում ՍԱՏՄ կողմից ներկայում կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար, տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ 2023 թ. մարտի 1-ից՝ իրավաբանական անձինք, իսկ մայիսի 1-ից՝ ֆիզիկական անձինք թույլատվական փաստաթուղթ ստանալու նպատակով ներկայացվող հայտերը «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով լրացնելու են ինքնուրույն (նախկինում՝ դրանք լրացվել են տեսչական մարմնի աշխատակիցների կողմից)։

«Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Էկոնոմիկայի փոխնախարարը Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է գյուղոլորտում համագործակցության հարցեր
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը...
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ...
Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը. «Լույս»
Պետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշները նորից մտահոգության տեղիք են տալիս։ 2023թ. հունվար-փետրվարին պետական բյուջեի կապիտալ ծախսերը…
Fly Arystan ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ակտաու- Երևան- Ակտաու երթուղով
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի վտանգավոր սննդամթերքի արտադրությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի...
Ամենաշատ