News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային ուղղված նամակում վճռական անհամաձայնություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի արած հայտարարություններին։ Նամակն իր սոցիալական էջերում հրապարակել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների համանախագահ Մարինա Կալյուրանդը:

«Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պարոն Գյանջալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ «կոռուպցիայի միջոցով Եվրոպայի խորհրդարանի անդամների ֆինանսավորման մեխանիզմ ստեղծելու համար»: Իր մեղադրանքների համար ոչ մի հիմք չներկայացնելով՝ նա պնդել է, որ «Լեռնային Ղարաբաղում թալանված ոսկու հանքավայրերից ստացված եկամուտները» մտնում են Ադրբեջանի գործողությունները քննադատող խորհրդարանականների գրպանը։ Նա նաև Twitter-ում տարածել է Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդի նկատմամբ ուղղակի անձնական հարձակում պարունակող հոդվածը՝ նրան կեղծ մեղադրանք ներկայացնելով կոռուպցիայի համար», - գրել է Մեցոլան։

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու լավ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի Միլի մեջլիսի հետ՝ փոխադարձ հարգանքի ոգով։

«Դա կարող է ներառել և հաճախ ներառում է կառուցողական քննադատություն, որը, սակայն, պետք է հիմնված լինի փաստերի վրա, այլ ոչ թե անհիմն և զրպարտող պնդումների: Այդ պատճառով ես երախտապարտ կլինեի, եթե Դուք ձեռնարկեիք բոլոր հնարավոր քայլերը՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար», - գրել է Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Գաֆարովային ուղղված նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ...
ԵՄ-ն 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային՝ կայունության ամրապնդման համար․ Եվրոպական խորհրդի նախագահ
Մենք պատրաստ ենք անել էլ ավելին, եւ մեր վերջին հանդիպման ժամանակ 27 երկրների ղեկավարները․․․
Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է շրջակա միջավայրի ոլորտում. Սիմիդյան
Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության...
Եվրահանձնաժողովը կվերաֆինանսավորի ռազմամթերքի համար ԵՄ անդամ երկրների 1 միլիարդ եվրոյի ծախսերը
Նախ, մենք կարող ենք ԵՄ անդամ բոլոր երկրներին ասել, որ եկել է ժամանակը Ուկրաինային տրամադրելու․․․
ԵՄ-ն խոստացել է պատասխանել Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը 
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են, որ, չխախտելով միջազգային պարտավորությունները, մարտավարական միջուկային զենք կտեղակայեն Բելառուսում․․․
ԵՄ-ն եւ Բրիտանիան ակտիվացրել են պաշտպանական համագործակցության ամրապնդման շուրջ բանակցությունները. FT 
Հյուսիսային Իռլանդիայի հարցով Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ուրբաթ օրը կնքված գործարքը լուծել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ