News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

2022 թվականին Իրանի կողմից հայ-իրանական հարաբերությունների կարեւորության մասին նշվել է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին փետրվարի 9-ին «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը։

Նա հիշեցրեց 2022 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքերն այն մասին, որ եթե Իրանի եւ Հայաստանի սահմանը շրջափակելու քաղաքականություն վարվի, ապա Իսլամական Հանրապետությունը հակազդելու է դրան։ «Իսկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Իրանը երբեք չի հանդուրժի որեւէ քաղաքականություն կամ ծրագիր, որը կհանգեցնի Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանի փակմանը»,-հավելեց Մելքոնյանը:

Նա հիշեցրեց նաեւ, որ 2022 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ագրեսիայից հետո, Իրանի նախագահը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Խամենեիի խոսքերը՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ կապի համար սպառնալիքների անթույլատրելիության եւ այն մասին, որ հաղորդակցությունները պետք է լինեն երկրների ինքնիշխան վերահսկողության ներքո։

«Իրանի խորհրդարանում եւս հայտարարություն է ընդունվել։ Այն ժամանակ Իրանը Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ զորավարժություններ էր անցկացրել, որոնք ազդանշան էին դարձել։ Բացի այդ, 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդիպում են ունեցել, որտեղ վերջինս կրկին մատնանշել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը։ Ռայիսին հավելել է, որ Հայաստանի անվտանգության հարցը շատ կարեւոր նշանակություն ունի Իրանի համար»,-նշեց Մելքոնյանը։ 

Պաշտոնյան ընդգծեց, որ ավելի ուշ Իրանի նախագահը Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ եւս կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգումը եւ սահմանների որեւէ փոփոխության անթույլատրելիությունը։

«2022 թվականի հոկտեմբերին Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ Թեհրանը թույլ չի տվել փակել Իրանից Հայաստան հնագույն երթուղին»,-հիշեցրեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։

2022 թվականի երկկողմ հարաբերություններում ամենագլխավոր իրադարձությունը Գրիգոր Մելքոնյանը համարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը, որին մասնակցել է նաեւ Իրանի արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերյան մարտերից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է. քաղաքապետ
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև…
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպանը՝ El Mundo թերթին
2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է...
Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիեւ, մի խանգարիր քո անդորրը»
Ալիրզա Մոնադին նշել է. «Մենք խնդրում ենք Ալիեւին աշխարհի տնտեսական ճգնաժամի պայմաններում իր գործողություններով․․․
Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ…
Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն այսօր հուղարկավորվել է
Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ․․․
Բաքվում փորձել են հայկական կողմին վերագրել սեփական հնարքները
Թե ով է ագրեսորը, ով է միտումնավոր սրում իրավիճակը տարածաշրջանում, ով է ապատեղեկատվության քարոզում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ