News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները կսկսեն առգրավել փողոցներում ապօրինի վաճառվող պարենային ապրանքները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովի նիստում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով՝ հատկապես Երեւանում գյուղմթերքների ապօրինի առեւտրի համար նախատեսված տուգանքները շատ չեն զսպում իրավախախտներին: Վարչական գործիքակազմը, որով օժտված են տեղական ինքնակառավարման մարմինները, փոխնախարարի կարծիքով, բավականաչափ արդյունավետ չէ։

«Մենք առաջարկում ենք լրացուցիչ մեխանիզմ՝ ապրանքի բռնագրավման տեսքով։ Միայն տուգանքներով փողոցային ապօրինի առեւտրի դեմ պայքարն անարդյունավետ կլինի»,-ասաց Տերտերյանը։

Այս խնդիրը, ինչպես նշեց փոխնախարարը, ուղղակիորեն կապված է հիգիենայի եւ սանիտարական հարցերի հետ։

«Սակայն խնդիրը միայն քաղաքացիների առողջության ապահովումը չէ։ Դա վերաբերում է նաեւ անբարեխիղճ մրցակցությանը։ Այս ոլորտում ապօրինի գործունեության հետ մեկտեղ գործում են օրինական գրանցված սուբյեկտներ»,-նկատեց փոխնախարարը։

Բացի այդ, ապօրինի փողոցային առեւտուրը, որպես կանոն, խոչընդոտում է առկա ենթակառուցվածքների օգտագործմանը: Խոսքը, մասնավորապես, մայթերի սանիտարական մաքրման մասին է եւ այլն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ