News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները գործով տուժող են ճանաչվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ծնողներից չորսը վաղը կհարցաքննվեն։ Ըստ էության, մեկ շաբաթվանից որոշակիություն կմտնի մի քանի հարցերի շուրջ»,- ասաց Նորիկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են 4 զինվորական, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկը՝ դեպքից տուժել է եւ բուժումը ստանում է հիվանդանոցում, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց ՝ ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետեւանք է եղել։ Նրանք կասկածներ ունեն, որ իրենց որդիներին սպանել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանում հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստը մեկնարկել է. դատարանը երկարաձգել է 3 մեղադրյալների կալանքի ժամկետը
Նախնական նիստին քննարկվել է գործով մեղադրյալների խափանման միջոցի...
Հնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհվածների հարազատներ
Օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է...
Մարդն ինչքան սրբապիղծ, տականք լինի, որ գործը քնացնի, հետո հայտարարի՝ բացահայտված է. ծնողը՝ Փաշինյանի մասին
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը...
«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն
Ծնողների ձեռքի տակ է հայտնվել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը...
Սուրճի բաժակի բենզինով 20 րոպեում նման ծավալի հրդեհ չէր բռնկվի․ պետք էր ավելի մեծ միջոցի կիրառում. Նորիկյան
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին...
ՊՆ-ի պատասխանների կապակցությամբ դատախազին հաղորդում եմ պատրաստելու. Նորիկյանը մանրամասնեց
Պաշտպանության նախարարի պատասխաններից պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ-ի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի կոնկրետ որ պաշտոնյայից է ընդունվել համապատասխան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ