News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵՄ առաքելությունը որոշակի զսպող ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։ Փորձագետը հիշեցրել է, որ առաքելությունը կտեղակայվի Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանական սահմանին, այլ ոչ թե Լաչինի միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղում։ Նա հավելել է, որ Ռուսաստանը սպառնալիք չի տեսնում։

«Ռուսաստանի ԱԳՆ-ի ադրբեջանական եւ ադրբեջանամետ շրջանակները վտանգ են զգում։ Այնպես որ, նրանք դժգոհ են այս առաքելությունից, քանի որ հասկանում են, որ այդ առաքելությունը կզսպի Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ իր գործողություններում», - պարզաբանել է Ալեքսանդրովը։ Իսկ Ռուսաստանը՝ ռուս հանրությունը, ինչպես վստահեցրեց քաղաքագետը, լիովին հանգիստ է վերաբերվում ԵՄ առաքելությանը եւ նույնիսկ կարծում է, որ դա վատ չէ։

«ցց», - նկատեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԵՄ-ն հաստատել էր նոր դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը, որը Հայաստանում կտեղակայվի այս տարվա փետրվարի 20-ից։ Առաքելությունը բաղկացած կլինի 100 փորձագետներից եւ դիտորդներից։ Սա ԵՄ երկրորդ առաքելությունն է անընդմեջ։ Առաջին դիտորդները Հայաստան են եկել Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ