News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարգավորողի կարծիքով՝ ալկոհոլի հեռավար վաճառքի՝ Ռուսաստանում նախապատրաստվող փորձը կարող է հակասել միության պայմանագրին եւ խտրական լինել միության կազմում գտնվող երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղըզստան) համար։ Ինչպես գրել է ՌԲԿ-ն, այսպիսի եզրահանգումների մասին է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Եվրասիական ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության նամակը, որն ուղարկվել է Ռուսաստանի նախագահի պետաիրավական վարչություն։

Ռուսաստանում ալկոհոլի հեռավար վաճառքն արգելվել է 2007 թվականից։

2017թ. ֆինանսների նախարարությունը պատրաստել է օրինագիծ, որպեսզի ալկոհոլի օնլայն-վաճառքը սկսվի 2020թ.։ Դեմ են արտահայտվել առողջապահության եւ ներքին գործերի նախարարությունները։ Նախաձեռնությունը հավանության չի արժանացել։

2021թ. ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է թեստավորել ալկոհոլի վաճառքըը «Ռուսաստանի փոստի» միջոցով. խոսքն այն արտադրանքի մասին էր, որ արտադրվում էր Ռուսաստանի տարածքում աճեցված խաղողից։

Իսկ այժմ առաջարկվում է բացել օնլայն-վաճառք Մոսկվայում, ռուսական գինիների (թույլ, թունդ եւ փրփրուն) արտադրողների համար։ Կարելի է պատվիրել «Ռուսաստանի փոստի» կայքով, առաքումը կիրականացվի պատվերի ձեւակերպումից 24 ժամ հետո։ «Ռուսաստանի փոստը» սկսել է համապատասխան նախապատրաստությունը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարծիքով՝ միայն ռուսական գինիների վաճառքը թույլատրելը սահմանափակում է ԵԱՏՄ-ի երկրների շահերը, բայց, միաժամանակ, միության անդամ երկրների մեջ ամենամեծ արտադրողը Հայաստանն է։

Wine Retail տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ստավցեւի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի երկրներում ալկոհոլի օնլայն-վաճառքի փորձի մասնակիցների ցուցակի ընդլայնման շահառուն կարող էր դառնալ միայն Հայաստանը։ «Չնայած գինու զգալի արտադրությանը, երկիրը ռուսական շուկա արտադրանքը հասցնելու դժվարություններ ունի։ Այն բավական բարձր արժեք ունի բարձրլեռնային համարվող  գինեգործության առանձնահատկության եւ պայմանագրային արտադրության զգալի ծավալ ներգրավելու պատճառով, նշանակում է՝ այդ արտադրանքին վաճառքի հատուկ ուղի է պետք»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ