News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի իշխանությունները վերջին տարիներին երկաթուղային ճյուղեր են կառուցել, որոնք տանում են դեպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր հիմնական նստավայրեր, ինչպես նաեւ մի քանի գաղտնի կայարաններ: Այս մասին Telegram-ում հայտնել է «Проект» հետաքննող պարբերականը։

Նշվում է, որ Նովգորոդի մարզում՝ Վալդայում, Պուտինի նստավայրից ոչ հեռու գտնվում է պահպանվող երկաթուղային կայարան՝ ուղղաթիռային հարթակով։ «Проект»-ը այն հայտնաբերել է  2022 թվականի աշնանը Վալդայի ազգային պարկի տարածքում՝ Դոլգիե Բորոդի գյուղի մոտակայքում։ Դատելով արբանյակային լուսանկարներից, որոնք ուսումնասիրել է պարբերականը, Վալդայում Պուտինի համար կայարանն ու երկաթուղին կառուցել են 2019 թվականին։ Դրանք օգտագործվում են բացառապես նախագահի տեղաշարժերի համար։ Այս մասին պարբերականին պատմել են տեղացի երեք բնակիչներ։

Մերձմոսկվա եւ Կրասնոդարի երկրամաս

Մոսկվայի մարզի Նովո Օգարեւո քաղաքում Պուտինի նստավայրի մոտ երկաթուղային կայարանը կառուցվել է 2015 թվականին, վկայում են արբանյակային լուսանկարները: Կայարանը գտնվում է բնակավայրից 400 մետր հեռավորության վրա։  Կայարանը թաքնված է բարձր ցանկապատի հետեւում։

Մինչդեռ 2017 թվականին Սոչիում «Բոչարով ռուչեյ» նախագահական նստավայրի մոտ կառուցվել է երկաթուղային հարթակ եւ փակուղային գիծ, որը ցանկապատով թաքնված է այն ուղիներից, որոնցով անցնում են էլեկտրագնացքները։

Պուտինը զրահապատ գնացքում

Ավելի վաղ «Դոսյե» հետաքննական կենտրոնը հայտնել է, որ 2021 թվականի երկրորդ կեսին ՌԴ նախագահը սկսել է երթեւեկել զրահապատ գնացքով, որն արտաքնապես քիչ է տարբերվում սովորականից։ Sota պարբերականը պնդում է, որ նախագահական զրահապատ գնացքը կարող է Մոսկվայում օգտագործել հատուկ կայարան, որը գտնվում է Կոմսոմոլսկայա հրապարակից ոչ հեռու: Ըստ նախկին մեքենավարի, որի հետ զրուցել է «Проект»-ը, զրահապատ գնացքը տեղակայված է Մոսկվա-Կալանչեւսկայա կայարանում։ Այնտեղ է գտնվում փակ երկաթուղային կայարանը բարձրաստիճան անձանց համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ