News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ եւ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ այս մեխանիզմի կայացման շուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ամեն ինչ պետք է հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա, մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ, սա է հայկական կողմի դիրքորոշումը։ Այս մեխանիզմը կարող է անդրադարձ լինել միջազգային այլ պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Սա քննարկման առարկա է, որը պետք է շարունակել քննարկել հստակեցնելու համար։ Այս փաստաթուղթը վերջնական չէ, բանակցություններ են ընթանում, հասկանալի է, որ հանրությունը հստակ պատասխաններ է ակնկալում, բայց դա բանակցային գործընթաց է։ Այն տեքստի վրա, որը փոխանցել էր մեզ Ադրբեջանը, մենք աշխատել ենք եւ փոխանցել ենք, հետո Ադրբեջանն է աշխատել ու փոխանցել։ Հիմա հայկական կողմն է աշխատում եւ կարծում եմ, որ այդ տեքստը հնարավորինս շուտ պատրաստ կլինի, եւ մենք կփոխանցենք դեռ հայտնի չէ, թե ինչ ձեւով»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, քանի որ բանակցություններ են ընթանում։

Հայաստանի համար սկզբունքայի՞ն հարց է, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը որևէ կերպ արծարծվի, Գրիգորյանը պատասխանեց․ «Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն կքննարկեն անվտանգության եւ իրավունքի հարցերը։ Թե դա որ ֆորմատով կկատարվի, առաջնային չէ։ Առաջնայինն է այն, որ ստեղծվի մեխանիզմ»,– ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ կոնկրետ ինչ ենք մենք ներառում Խաղաղության պայմանագրում, Գրիգորյանը նշեց, որ հարցը ոչ թե կոնկրետ ինչ-որ բան ներառելն է, այլ մոտեցումը՝ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ անվտանգության և իրավունքների շուրջ։

«Այդ մեխանիզմը ստեղծելու շուրջ կհասկանանք, թե որոնք են այն մեխանիզմները, որոնք երաշխավորում են անվտանգությունը և իրավունքները»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ