News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Էգեյան ծովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հանգստության» անհրաժեշտությունը հարկադիր տարբերակ է դառնում, քանի որ երկրի հարավում երկրաշարժերից հետո Թուրքիայի ներսում ստեղծված իրավիճակը նրա քաղաքական գոյատեւումը վերածել է դժվարին մոլախաղի, գրում է հունական Kathimerini հրատարակությունը։

«Բացի անմիջական դատարկությունից՝ զոհերի թվի եւ ՀՆԱ-ի անկման առումով, Թուրքիայում կարծես կառավարության հանդեպ դժգոհության ալիք է բարձրանում, որը իշխող կուսակցությունը կարծես անզոր է հաղթահարել: Ներքին կենտրոնացման այս պահանջը դե ֆակտո պարտավորեցնում է Էրդողանին մեղմանալ արտաքին աշխարհի հետ կապված բոլոր ճակատներում»,- նշում է հոդվածի հեղինակ Վասիլիս Նեդոսը։

Այսպիսի վերաբերմունքն ակնհայտորեն երեւում էր ավերված Անթաքիայի ավերակներում արտգործնախարար Նիկոս Դենդիասի եւ նրա թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ։ Չավուշօղլուի խոսքի ոճի եւ բովանդակության արմատական փոփոխությունն արդարացված էր հանգամանքներով, սակայն ցանկացած փորձառու դիտորդ կհասկանար, որ Անկարայի համար այս պահին նրա բոլոր առաջնահերթությունները կենտրոնացած են Թուրքիայի սահմաններում, ընդգծում է հրատարակությունը։

Ինչ վերաբերում է Թուրքիայում ընտրություններին, «այս պահին ոչ ոք ի վիճակի չէ որեւէ բան իմանալ»,- ասել է հունական ԶԼՄ-ին ծանոթ աղբյուրը։

Բացի Հունաստանի կողմից մարդասիրական օգնության առաքումը, ողբերգությունը ակտիվացրել են մի շարք խողովակներ, որոնք մինչ այժմ սահմանափակված են եղել առաջին անհրաժեշտությամբ: Երկրաշարժերից հետո այդ ուղիները բացվել են ամենատարբեր մակարդակներում (նախագահական, վարչապետական, դիվանագիտական, քաղաքացիական պաշտպանության) եւ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնան տեսանելի ապագայում:

Մինչդեռ Աթենքը դիվանագիտական զսպվածություն է ցուցաբերում, քանի որ Թուրքիան այժմ խորապես վիրավորված երկիր է, որն առաջիկա ամիսներին կարող է անցնել բոլորովին այլ դարաշրջանի:

Հունա-թուրքական շփումները կշարունակվեն Բրյուսելում՝ պաշտպանության նախարարներ Նիկոս Պանաջիոտոպուլոսի եւ Հուլուսի Աքարի միջեւ կարճատեւ առանձնազրույցով՝ երեքշաբթի Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի արտահերթ հանդիպման շրջանակներում, կամ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։

Երկուշաբթի օրը Star TV-ին տված հարցազրույցում Դենդիասը խոսել է ծավալվող հումանիտար ճգնաժամի մասշտաբների մասին:

«Սա մի տարածք է, որտեղ գիշերը ջերմաստիճանը զրոյից ցածր է: Նրանց հսկայական օգնություն, ձմեռային վրաններ են պետք՝ որքան հնարավոր է շուտ։ Հաշվարկներով անհրաժեշտ է 65 000 վրան։ Նրանց անհրաժեշտ են բեռնարկղեր եւ տարողություններ՝ բնակչության առավել խոցելի հատվածին տեղավորելու համար: Տարածքում այլեւս հիվանդանոցային մահճակալներ չկան»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ