News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Թուրքիան մշտապես Հայաստանի հետ հարաբերություններում ակնկալիք է ունեցել զիջումների. Այդ ակնկալիքներն իրենց մեջ ներառել են եւ ցեղասպանության ճանաչումից հրաժարում, եւ տարածքային ամբողջականության ամրագրում, այդ թվում Արցախի հարցի պրոթուրքական տարբերակով կարգավորում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Այն, որ Հայաստանի հետ գնում է երկխոսություն, դա Թուրքիայի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես ապահովելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այնպիսի մի համաձայնության ձեռքբերում, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին: Մոտավորապես նույն բանը երեկ ասաց Չավուշօղլուն, որ պետք է այնպես անել, որ նպաստենք տարածաշրջնում դրական զարգացումներին: Նման զարգացումների թուրքական պատկերացումները, կարծում եմ պարզ են, դրա մասին իրենք շատ պարզ ասում են»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հումանիտար օգնության խնդիրներով Թուրքիայում գտնվող Արարատ Միրզոյանը ոչ մի խոսք չասաց հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախի մասին, Կարեն Միրզոյանն ասաց. «Իմ կարծիքով, հայկական կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի հեշատացվի կոմունիկացիան  Թուրքիայի պետության հետ, բայց որեւէ բան չարվեց, որ հեշտացվի կոմունիկացիան թուրք հասարակության հետ: Ես միննչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու հումանիտար օգնություն տեղափոխող մեր բեռնատարների վրա չկար որեւէ հայկական դրոշ: Իշխանության հետ կոմունիկացիայի առումով այս այցը անիմաստ էր, որովհետեւ կողմերը, ի վերջո, բաժանվեցին  իրենց տեսակետներով: Թուրքական կողմը կրկնեց իր տեսակետը, որ չենք բացառում հարաբերությունների կարգավորումը, բայց դրա համար պետք է դրական զարգացումներ լինեն, հայկական կողմն էլ հաստատեց իր պատրաստակամությունը գնալ մինչեւ վերջ: Բայց չխոսվեց Արցախի մասին»,-ասաց Միրզոյանը:

Նա նկատեց, որ պետք չէ մի նժարի վրա դնել Արցախի հարցը եւ Հայաստան-Թուրքիա պրոցեսները. «Արցախի դեպքում դա բացահայտ ագրեսիայի դրսեւորում է, Արցախի մասին Հայաստանը պետք է խոսի անդադար, բայց Հայաստանը դրա մասին չի խոսում ոչ միայն Թուրքիայում, այլեւ բազմաթիվ այլ մայրաքաղաքներում: Չխոսելը Հայաստանի հետագա զարգացման մասին թյուր ու սխալ պատկերացումների արդյունք է: Դա նաեւ արհամարհանք է ազգային նպտակների նկատմամբ: Ես համոզված եմ, որ առանց Արցախի հարցի կարգավորման Հայաստանը չի կարող գոյատեւել: ՄԻայն Արցախի շնորհիվ Հայաստանը կարող է պահպանել իր սուբյեկտայնությունը. Լինել մի երկիր, որ կարողանա երեւալ համաշխարհային քարտեզի վրա»,-ընդգծեց Արցախի ԱԳ նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ