News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, սեպտեմբերի 19-ին, աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում վարչապետ Սարգսյանը հանդիպումներ կունենա ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի, Լիեժի քաղաքապետ Վիլլի Դեմեյերի, Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ:Նախատեսվում է նաեւ Տիգրան Սարգսյանի հանդիպումը հայկական եւ եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ «European Press Club»-ում:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ