News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Երբ ես Անկարայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ հանդես գալու ժամանակ լսեցի Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի ելույթը, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Թուրքիան ձգտում է ստանձնել միջնորդի դեր, ստեղծել բանակցային նոր ձեւաչափ՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ես համոզված եմ, որ Թուրքիայի ռազմավարությունը մեր տարածաշրջանում նպատակ ունի տարածաշրջանը վերցնել իր հկողության տակ, այստեղից դուրս մղել Ռուսաստանին: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ ունեցել է որոշիչ դեր, դեռեւս ունի այդ դերը: ՀիԻմա Թուրքիան ուզում է ինքը լինել միջնորդ եւ Ռուսաստանին դուրս մղել տարածշարջանից: Մոտակա ամիսներին մենք կտեսնենք՝ դա իսկապես այդպես  է, թե ոչ»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Թուրքագետը համոզված է՝ չնայած Հայաստանի կողմից օգնություն տրամադրելուն եւ դիվանագիտական քայլերին, Թուրքիան չի նախատեսում գործնական քայլեր կատարել հարաբերությունների կարգավորման եւ դրա համար բարենպաստ միջավայր ձեւավորելու համար․ «Թուրքիան չի նախատեսում որեւէ քայլ կատարել, օրինակ, Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ։ Ես համոզված եմ, որ դա համատեղ՝ թուրք-ադրբեջանական ծրագիր է, ոչ թե միայն ադրբեջանական: Հույս դնել, որ մարդասիրական որեւէ գործողություն կարող է ազդել Թուրքիայի ռազմավարության վրա՝ կապված Հայաստանի ու Արցախի հետ,  ուղղակի միամտություն է»:

Նրա խոսքով՝ Թուրքիան շահագրգռված չէ, որ Հայաստանի հետ հարաբերությունները հնարավորինս արագ կարգավորվեն. «Թուրքիայի համար Հայաստանը չունի այն նշանակությունը, ինչ ունի, օրինակ, Իսրայելը կամ Հունաստանը, որոնց հետ հարաբերությունները վատ վիճակում են: Այ նրանց հետ է Թուրքիան իր առջեւ խնդիր դնում հարաբերությունները կարգավորելու: Մենք տեսանք, թե ինչպես հարաբերությունները կարգավորեցին Իսրայելի հետ, ամեն ինչ անում են Հունաստանի հետ հարաբերությունների սրացումից խուսափելու համար:

Հայաստանը վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար: Թուրքիայի վերնախավի որոշումը Հայաստանի հետ կապված հետեւյալն է. Հայաստանն ավելի շատ շահագրգռված է մեզ հետ հարաբերությունները կրգավորել, քան մենք՝ Հայաստանի հետ: Եվ դր համար Հայաստանը պետք է գին վճարի: Սա է Թուրքիայի ռազմավարությունը: Այնտեղ նշված է, որ Թուրքիան չի հաստատում դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, որովհետեւ կան խնդիրներ, որոնք պետք է պարզաբանվեն: Արդեն 30 տարուց ավելի է՝ պարզաբանվում են այդ խնդիրները, դրանք ձեւակերպվում են որպես նախապայմաններ: Իսկ վերջերս էլ Էրդողանը օգտագործեց արդեն պահանջ բառը: Թուրքիան ունի պահանջներ Հայաստանից եւ մինչեւ Հայաստանը չընդունի այդ պահանջները, ոչ մի սկզբունքային քայլ Թուրքիայի կողմից չի լինի։ Ես շատ բարձր եմ գնահատում, որ Հայաստանը օգնություն ցուցաբերեց Թուրքիային, դա նորմալ մարդկային արձագանք է, բայց քաղաքական փոփոխությունների չի կարող հանգեցնել: Դա մարդասիրական ոլորտ է, իսկ քաղաքական ու աշխարհաքաղաքական ոլորտը բոլորովին այլ բան է»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ