News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

G7-ի անդամ պետությունները եւ Եվրամիությունը քննարկում են ռուսական ադամանդներին սահմաններից այն կողմ հետեւելու ուղիները, ինչը, ինչպես տեղեկացված մարդկանց կարծիքով, կարող է ճանապարհ հարթել ապագա առեւտրի սահմանափակումների համար, գրում է Bloomberg-ը:

Ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ-ի նախկին փորձերը՝ ռուսական թանկարժեք քարերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, հակազդեցության են հանդիպել ներկրող երկրների կողմից, ինչպիսին Բելգիան է, որոնք պնդում են, որ այդ ջանքերն ապարդյուն կլինեն, քանի որ գործարքները պարզապես կտեղափոխվեն այլուր՝ առանց վերահսկման մեխանիզմի:

Ադամանդի ծագումը պարզ է դառնում մատակարարման շղթայի սկզբում, երբ նրան տրվում է սերտիֆիկատ Քիմբերլիի գործընթացի շրջանակներում, որը կոչված է դադարեցնելու, այսպես կոչված, արյունալի ադամանդների վաճառքը: Բայց դրանից հետո հետագիծը կարող է դժվարանալ։

Կտրված եւ հղկված քարերը հաճախ խառնվում են առեւտրի տներում, եւ բնօրինակ վկայականը փոխարինվում է «խառը ծագման փաստաթղթով», ինչը գրեթե անհնարին է դարձնում ռուսական ադամանդների վաճառքի տեղակայման վայրը ճշտելը:

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական հանքարդյունաբերական Alrosa PJSC ընկերության նկատմամբ, որին բաժին է ընկնում 80 միլիարդ դոլար արժողությամբ ալմաստի համաշխարհային առեւտրի մոտ մեկ երրորդը: Բայց այս միջոցները սահմանափակ ազդեցություն են ունեցել, քանի որ առեւտրի մեծ մասը հոսում է այլ շուկաներով, ինչպիսին է Հնդկաստանը:

G7-ի եւ ԵՄ-ի քննարկումներին ծանոթ աղբյուրները նշում են, որ որոշումը մոտ ապագայում չի կայացվի, քանի որ համաշխարհային շուկայում փայլեցված ադամանդների որոնումը չափազանց դժվար է: Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ ասում են, որ G7-ը կարող է այս հարցի վերաբերյալ հայտարարություն տարածել արդեն հաջորդ շաբաթ՝ ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի վրա ճնշումը պահպանելու ջանքերի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ