News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույց «Միսս Քալիֆորնիա-2012» մրցույթի մասնակից Վայոլետ Քանյանի հետ, ով ներկայացնում է Գլենդելը:

Պատմեք մի փոքր Ձեր մասին: Ես գիտեմ, որ Դուք լրագրող եք եւ Ձեր պրոֆիլը աշխարհիկ քրոնիկոնն է: Կցանկանայի՞ք շարունակել Ձեր կարիերան որպես լրագրող, եւ եթե այո, ո՞ր թեմաները կցանկանայիք լուսաբանել հետագայում:

Ես 24 տարեկան եմ, երկու տարի աշխատել են Գլենդելում, բայց ծնվել են Հայաստանում: Ես գրում եմ հայտնի մարդկանց կյանքի մասին, հարցազրույցներ եմ անում  Hollyscoop հեռուստաշոու համարա` «կարմիր ուղեգորգերից», ինչպես նաեւ Yerevan Magazine ամսագրի համար: Ես պաշտում եմ իմ աշխատանքը եւ ոչ մի դեպքում այն չեմ փոխի մեկ այլ աշախտանքով: Հետագայում ես նախատեսում եմ զվարճալի շոու վարել: ՈԵս սիրում եմ զվարճանքը, ուստի չեմ կարծում, թե երբեւէ կփոխեմ մասնագիտությունս:

Ի՞նչը Ձեզ ստիպեց մասնակցել «Միսս Քալիֆորնիա-2012» մրցույթին: Այդ մրցույթը նոր հնարավորություններ կբացի՞ Ձեր հետագա կարիերայի համար:

Ես ցանկանում էին մասնակցել մրցույթին, որովհետեւ գիտեի, որ այն շատ դռներ կբացի: Դա օգտակար կլինի ոչ միայն իմ կարիերայի, այլեւ ընդհանրապես կյանքի համար: Մրցույթը ինձ հնարավորություն կտա շատ ժպիտներ տեսնել մանուկների աչքերին:

Դուք զբաղվում եք բարեգործական գործունեությամբ, մասնավորապես, օգնում եք կարիքավոր երեխաների: Ի՞նչ հեռանկարներ կտա այս մրցույթը Ձեզ` բարեգործությամբ զբաղվելու հարցում:

Ես արդեն փորձ ունեմ, ես մի քանի բարեգործական ակցիաներ եմ կազմակերպել, որի ժամանակ մարդիկ խաղալիքներ են հավաքել մանկական հիվանդանոցի համար: Այս մրցույթը ինձ կօգնի օգնել շատ երեխաների: Ես կցանկանայի անընդհատ այցելել մանկատներ եւ նշել այդ հրաշք երեխաների ծննդյան տոները, որոնք իրենց լքված են զգում:  Այնպիսի հասարակ բաներ, ինչպիսին տորթն է, փոքրիկ նվերը կամ փուչիկը, կարող են իսկապես երեխային ստիպել իրեն յուրահատուկ զգալ:

Այս շաբաթ Հայաստանը նշում է իր անկախության 20-ամյակը: Ի՞նչ կցանկանայիք Հայաստանում ապրող Ձեր հասակակիցներին:

Ունե՞նք մենք բավարար ժամանակ, որպեսզի ես կարողանայի հաղորդել իմ ցանկությունները հայերին: Գլխավորը, ցանկանում եմ երջանիկ անկախության տոն քեզ, Հայաստան:

Ես ցանկանում եմ, որ հայերը երջանիկ լինեն, հաջողակ ու հպարտանան իրենց ինքնությամբ եւ նրանով, ինչ արդեն արել են: Միշտ նայեք ապագային: Այն ինչ կարող եք անել Ձեր կյանքում, սահմանափակված է միայն նրանով, թե որքան մեծ է ձեր երեւակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ