News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարցն այն չէ, թե կլքի՞ արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ին, այլ այն, թե կլքի՞ արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանին։ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, սա լուրջ խնդիր է, քանի որ եթե չկան սահմաններ, ուրեմն չկան պատասխանատվության գոտիներ։ Այս մասին FactorTV-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք բարձրացրել ենք այդ հարցը, եւ այն դեռ չի գտել իր լուծումը։ Հուսով ենք, որ ինչ-որ պահի այս հարցին լուծում կգտնվի։ Առանց սահմանի ճանաչման անհնար է։ Ինչո՞ւ Հայաստանն ընդունեց Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման եւ այլ հարցերի հիմք։ Ըստ այդ փաստաթղթի՝ նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվում են պետական սահմաններ։ Նշանակում է՝ Հայաստանի սահման կա, գուցե ոչ մինչեւ մի մետր, բայց դա արդեն սահմանազատման խնդիր է։ Հայտնի է, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Եթե կա կամք, ապա այն կարելի է պաշտպանել։ Բայց կամքի բացակայությունը Հայաստանը պաշտպանելու հնարավորություն չի տալիս»,- հավելել է նա:

Պաշտոնյան կրկնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը հայտնի է.

«Սակայն Բաքուն ասում է, որ այն անհայտ է՝ հենց դրանով արդարացնելով իր քայլերը։ Նրանք խոսում են Հայաստանում որոշ ադրբեջանական գյուղերի մասին։ Նշանակում է՝ նրանք ընդունում են, որ կա սահման: Իսկ սա նշանակում է, որ նրանք պետք է լքեն Հայաստանի 2021-2022 թվականներին օկուպացված տարածքները»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Հայաստան գազի մատակարարման ժամանակավոր դադարեցմանը՝ Գրիգորյանը պարզաբանել է, թե Ռուսաստանը հայտնել է, որ մատակարարումների խնդիրը տեխնիկական բնույթ է կրում։

«Հուսով եմ, որ սա տեխնիկական հարց է: Եթե Հայաստանը բախվի գազի կամ այլ ուղղության խնդրի, ապա լուծումներ կփնտրենք եւ կմտածենք այլընտրանքի մասին։ Հայաստանի համար գլխավորը իր խնդիրները լուծելն է։ Իսկ լուծումների որոնումները կարվեն տարբեր վայրերում։ Խնդիրների ծագման դեպքում մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր քայլերը՝ դրանք լուծելու համար»,- եզրափակել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ